Աստղաբանները անվանել են կենդանակերպի 4 ամենաիշխող նշանները

Աստղագուշակ

Բոլոր մարդիկ տարբեր են, սակայն որոշակի ընդհանրություն կենդանակերպի նշանների ներկայացուցիչների միջև այնուամենայնիվ առկա է։

Դա պայմանավորված է բնավորության գերակշռող գծերով, որոնք անհնար է թաքցնել։ Կենդանակերպի ավելի մեղմ նշաններ կան, որոնց բնորոշ են ռոմանտիկ բնավորությունն ու երազկոտությունը, միևնույն ժամանակ կան այնպիսիք, որոնց պարզապես վիճակված է իշխող և ուժեղ լինել։ Այժմ կպատմենք կենդանակերպի իշխող նշանների մասին։

Խոյ (21 մարտ -19 ապրիլ)

Նշանավոր Խոյեր․ Չարլզ Չափլին, Լեդի Գագա, Ռընե Դեկարտ, Յոհան Սեբաստիան Բախ։

Կարիճ (23 հոկտեմբեր -21 նոյեմբեր)

Կարիճները բավական ուժեղ անհատականություններ են, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում և անպայման հասնում են իրենց ուզածին։ Դա նրանց ակամա վտանգավոր ընդդիմախոսի է վերածում։ Կարիճները երբեմն ամբարտավան ու կոպիտ են լինում։ Ներանձնական  հարաբերություններում Կարիճները նմանապես ուժեղ դիրք են գրավում, քանի որ բավական կրքոտ զուգընկերներ են։ Վճռականությունը, հավատարմությունն ու համառությունն այս նշանի ներկայացուցիչների ամենաուժեղ գծեր են։

Նշանավոր Կարիճներ․ Պաբլո Պիկասսո, Լեոնարդո Դի Կապրիո, Ռայան Գոսլինգ, Քեթի Փերի։

Խեցգետին (21 հունիս -22 հուլիս)

Խեցգետինները անչափ ուժեղ ու համառ մարդիկ են։ Նրանք շատ հավակնոտ են ու միայն սեփական որոշումներին են հետամուտ լինում։ Խեցգետինները ձգտում են բազմակողմանի զարգանալ։ Նրանք խստապահանջ են իրենց բարեկամների նկատմամբ

Նշանավոր Խեցգետիններ․ Գուստավ Կլիմտ, Հուլիոս Կեսար, Ջորջ Ու․ Բուշ, արքայազն Ուիլյամ։

Առյուծ (23 հուլիս -22 օգոստոս)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները առաջնորդ են ծնվում։ Իշխանությունը նրանց արյան մեջ է։ Առյուծները մշտապես իշխում են, որովհետև այլ պահելաձև պարզապես չեն ընդունում։ Առյուծները նպատակին հասնելու ծրագրեր ու  ռազմավարություն են մշակում, շրջանցում են շատերին և չափազանց գոռոզ ու մեծամիտ են։ Ուժեղ կողմերը․ հմայք և վճռականություն։

Նշանավոր Առյուծներ․ Բարաք Օբամա, Էնդի Ուորհոլ, Մադոննա, Լուի Ամրսթրոնգ։

 Ինչպես տեսնում եք, Կենդանակերպի վերոնշյալ նշանների ներկայացուցիչներն ընդունակ են ամեն ինչի։ Նրանք ուժեղ են, վճռական ու նպատակասլաց։ Դա շատերի սրտով չի, բայց աստղերը վաղուց այդպես են կանխորոշել։

Leave a Reply