Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց

Սահմանային լարվածություն

Բաքուն առաջ է քաշում 3 պայման մոտ 200 ռազ մագ երիների վերադարձի համար:

Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է  հայ ռազ մագ երիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազ մագ երիներ կան:

Նշենք, որ  Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գեր եվարման փաստը, սակայն  չի ճանաչում մնացած 120 գե րիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գեր եվարման վերաբերյալ անհերքելի փաստեր:

Բոլոր գե րիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`

1. Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումը Արցախի տարածքից

2. Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի)

3. Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը

Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գե րիների գործոնը: Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում `նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից:

 Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը:

Leave a Reply