Արցախում միայնակ Արտյոմիկին գտած զինվորն այցելել է փոքրիկին ու գրառում արել

Հետաքրքիր

Շնորհակալ եմ Իրինա Յոլյանին, որ մեզ օգնեց գտնել և տեսնել Արտյոմիկենց։ Գորիսի համայնքապետարանն իր միջոցներով ապահովում է անհրաժեշտ պարագաներով, սնունդով։

Ես և Բելլա Դանիելյանը նույնպես մեր օգնությունն ենք առաջարկել Արտյոմիկենց՝ հետագայում անհրաժեշտ կարիքները հոգալու համար։

Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր սիրելի հայրենակիցներ, ի սկզբանե ասել եմ, որ Հայաստանում «Արտյոմիկներ» շատ կան։ Ընտանիքներ կան, որտեղ մակարոնը հիմնական ու անբաժանելի սնունդ ա դարձել։ Ընտանիքներ, որտեղ առաջին անհրաժեշտության կենցաղային և ուրիշ այլ բաների կարիքներ էլ կան։

Շատերիդ հորդորներով ես էլ ուզում եմ միանալ այն հարյուրավոր մարդկանց, ովքեր հոժարակամ օգնում են՝ ինչ-որ չափով մեղմացնելու այս դժվար ժամանակներում առաջացած շատ խնդիրներ։

Սրանք այն հաշվեհամարներն են, որոնցում հավաքված թեկուզ չնչին միջոցներով կկարողանանք օգնություն հասցնել այն մարդկանց, ովքեր ԻՐՈՔ օգնության կարիք ունեն։

Հպարտ եմ Հայաստանի և Սփյուռքի միլիոնավոր հայերով, հպարտ եմ աշխարհի ծայրերում ապրող այն ազգերով, ովքեր միշտ կանգնած են եղել ու կանգնած են մեր կողքին։ Շնորհակալ եմ բոլորիցդ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mio.israyelyan/posts/3508658892549664

Leave a Reply