Իննա Խոջամիրյանի էլեգանտ կերպարը գերել է հետևորդներին․ ՖՈՏՈ

Շոու բիզնես

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։

Նա պարբերաբար հրապարակումներ է կատարում, իր հետևորդների հետ կիսվելով առօրյա ու գործնական կյանքով՝ ներկայացնելով դրանք հետաքրքիր լուսանկարների ու տեսանյութերի միջոցով։

Այս անգամ էլ նա նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Իննան գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ բնական դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։

Հետեւորդները երիտասարդ դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են գրել.

«Տարբերվող», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։

Իննան արձակել էր մազերն ու գլխարկ ընտրել։ «Սպիտակ, չոր, սառը…»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Չքնաղ»։

Leave a Reply