ՊՆ-ն կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

Հետաքրքիր

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սան ձազերծած ռա զմական գործողությունների ընթացքում ստացած վնա սվածքի կամ խե ղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշ մանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնա սների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով.

1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (երկու կողմից),

2. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),

3. հի վանդության էպիկրիզի պատճեն,

4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշ մանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճեն (երկու կողմից),

5. հեռախոսահամարը,

6. բնակության հասցեն:

1-ին կամ 2-րդ խմբի հա շմանդամ ճանաչված այն զինծառայողները, ովքեր արդեն ներկայացրել են վերոնշյալ փաստաթղթերը, կարող են դիմել բնակության վայրում գործող ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնա սների հատուցման հիմնադրամ»:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:

Leave a Reply