Մահացել է հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը

Արտակարգ դեպք

Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:

Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջի գրառումից:

«…Кимыча не стало (»:

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։

Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը»,-գրել է Մուրադյանն ու իր ցավակցությունը հայտնել հանգուցյալի ընտանիքի անդամներին և հարազատներին…

Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։

Leave a Reply