Ռոմելա Սարգսյանի մուտքը «Ծաղիկներ ձյան տակ» սերիալ․ առաջին լուսանկարը

Շոու բիզնես

Tert.am Life-ը հայտնել է, որ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհի Մերի Երեմյանին փոխարինելու է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:

Հեռուստասերիալի դերասաններից Մայիս Համբարձումյանը, ով Ռոմելայի հիմնական խաղընկերներից մեկն է, իր էջում լուսանկար է հրապարակել նրա հետ և բարի գալուստ մաղթել.

«Շատերն էին սպասում, որ Աբուլի և Անահիտի հարսանիքը չի կայանա, բայց, արի ու տես, եղավ:)
Փոքրիկ հումոր էր: Հիմա եկեք Ռոմելա Սարգսյանին բարի գալուստ ասենք։ Ես ողջունում եմ և վստահ եմ, որ կհաղթահարես դժվարությունները, և մենք քեզ կօգնենք»:

Նոր դերասանուհու մասնակցությամբ առաջին սերիան եթերում կլինի օրերս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումների վերսկսելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի նկարահանումները:

Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Tert.am Life-ին ասել էր՝ Մերին նկարահանումից մեկ օր առաջ է տեղեկացրել, որ այլևս չի ներկայանալու նկարահանումներին: Մերին մեզ հետ զրույցում ասել էր, որ մինչև նախապահանջ ներկայացնելը Ելենա Արշակյանի հետ 10 օր բանակցել է այդ հարցի շուրջ:

Աղբյուր՝ Tert.am Life

Leave a Reply