Նստել էի ջիջի, հաճելի զրույցի բռնվեցինք. մեկ էլ կտրուկ թեման փոխեց ու հարցեց․․․

Հետաքրքիր

«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նստել էի ջիջի: Գնալուս հասցեն ասեցի՝ Գ. Հովսեփյան 9/5 Արտ Լանչի օֆիս: Հարցրեց. Արտ Լանչու՞մ եմ աշխատում և լսելով դրական պատասխանը ասեց, որ Արտ Լանչից շատ է օգտվում, հատկապես իր երեխաներն են սիրում: Կարճ ասած հաճելի զրույցի բռնվեցինք):

Մեկ էլ կտրուկ թեման փոխեց ու հարցեց. գիտե՞ք ինչից է մեր պրոբլեմները: Մի տեսակ չկամությամբ հարցրեցի՝ ինչի՞ց, որովհետև սպասում էի քաղաքական թեմայի սկսման, հայհոյանքների տարափի…

Ասում ա. մեզ ազգային գաղափարախոսություն է պակասում, օրինակ հրեաները իրենց հարցերը լուծել են սիոնիզմի օգնությամբ, որը Գերցելն է կազմել ու սկսեց Գերցելի աշխատությունից մանրամասներ ասել: Հաճելիորեն զարմացած լսում եմ:

Վերջը, ասեց որ պետք է մենք էլ ստեղծենք մեր ազգային գաղափարախոսությունը, պետք է մեր մշակույթի և արվեստի գործիչները հավաքվեն և կպնեն էդ գործին: Խոսքը կտրեցի, ասում եմ. շատ լավ բան եք ասում, բայց կարծում եմ նախաձեռնող կողմը պիտի բիզնեսմենը լինի: Չհամաձայնող տոնով հարցրեց. ի՞նչի:

Ասում եմ, որովհետև դա ավելի կազմակերպչական աշխատանք է, որը նաև ֆինանսավորում է պահանջում, ասում եմ. այսինքն գործարարները պիտի կազմակերպեն, ֆինանսավորեն, իսկ ձեր ասած արվեստի ու մշակութի գործիչները բովանդակության կազմանը մասնակցեն, դժվարը կազմակերպելն է և մարդկանց համախմբելը էդ գաղափարի շուրջ ու դա կարող են գործարարները անել:

Մի փոքր էլ փորձեց չհամաձայնվել, ասեցի. ախր եղբայր, քո (սահուն անցել էինք դու-ի) նշած սիոնիզմի պատվիրակումը և տարածումը կազմակերպել են 20 հրեա գործարարներ: Զրուցակիցս հաճելիորեն զարմացավ այդ փաստը լսելով, բայց մի պահ անց դեմքը խոժոռվեց, ասեց. դե ուրեմն էդ մեր մոտ չի ստացվի, ազգի մասին մտածող հայ գործարարներ չունենք: Հակաճառեցի, ասում եմ լիքը ունենք ու խոսակցությունը արդեն պիտի մտներ մյուս փուլ, էն էլ հասանք մեր օֆիս:

Զրուցակիցս տեսնելով որ հասել ենք և էլ զրուցելու ժամանակ չկա, ասեց վերջի հարցը տամ, կլինի՞ անկեղծ լինեմ: Արդեն ընկերական տոնով ասեցի. իհարկե, ասա: Ու ըստեղ հնչեց կուլմինացիոն հարցադրումը. դե մենակ չեստնի ասա, էս թեման հիմա որ խոսեցինք, ձեր Արտ Լանչի սեփականատիրոջը բա կհետաքրքրե՞ր ու կարա՞ս ինձ մի բիզնեսմեն ասես, որին սա կհետաքրքրի:

Դեմքիս ժպիտը լայնացավ, իջա մեքենայից, բռնած գումարից կրկնակի ավել թեյավճար թողնելով վարորդին՝ հաճելի զրույցի և կոմֆորտ փոխադրման համար, ասում եմ. հարգելիս դու զրուցում էիր հենց Արտ Լանչի սեփականատիրոջ հետ, անունս էլ Բակուր է, իսկ վայրկյանի արագությամբ մի բիզնեսմենի անուն էլ կտամ ում էս թեման հետաքրքրում է, այ հենց էս հիասքանչ հայկական ֆիրմայում որ աշխատում ես(ջիջի-ն նկատի ունեմ), այ ձեր ֆիրմայի սեփականատերը ու ըտենց լիքը մարդիկ, մյուս հանդիպմանը կպատմեմ

Հետո հարցնում եք ինչի՞ մեքենա չեմ գնում, ըսենց շատ հետաքրքիր ա)

Հաճելի զրույցներով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս!

Leave a Reply