ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Անչափ համեղ տորթ «Իրիս», մատներդ էլ հետը կուտես

Հետաքրքիր

ԲԱՂԱԴՐԱՏՈՄԸ

  • Բիսկվիթի համար՝ կարագ — 10 գր, շաքարավազ — 200 գր, ալյուր — 200 գր,ձու — 4 հատ
  • Կրեմի համար՝ խտացրած կաթ եփված — 400 գր, սերուցք 30-35% յուղայնությամբ — 350 մլ
  • Օշարակի համար՝ խտացրած կաթ եփված — 2 ճ/գդ, կոնյակ — 2 ճ/գդ, ջուր — 150 մլ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

1.Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը: Այնուհետև հատ առ հատ լցնում ենք դեղնուցներն ու հարում: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու խմոր հունցում: Այս ամենից հետո խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:

2.Բիսկվիթը հավացնում ենք, հանում ձևամանից և 4-5 ժամով հանգիստ թողնում:Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու 2 ճ/գդ եփած խտացրած կաթը մարմանդ կրակին եռացնում ենք, ավելացնում կոնյակն ու խառնում: Բիսկվիթը երկու մասի ենք բաժանում և օշարակով տոգորում:

3.Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք եփած խտացրած կաթը: Առաջին շերտին կրեմ ենք քսում և դնում երկրորդ շերտը:

4.Վերջում կրեմապատում ենք ողջ տորթը:

5.Տորթը 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

Աղբյուր

Leave a Reply