Քննարկվում է Նիկոլին ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ տարբերակներ. Դոգը նոր մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետաքրքիր

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մի կարեւոր հարցադրում կար, երբ խոսում էինք պարտության մասին․ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ պարտությունը։

«Երկու օր առաջ ես զրուցում էի զորացրված կամավորների հետ, որոնք պատմում էին դրվագներ, որոնք պետք է պարզաբանվեն․ նրանք պատմում էին, թե ինչպես է ջոկատը կամ միավորումը գնացել, փորձել է զենք ստանալ, տվել են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, եւ իրենք ստիպված են եղել կոտրել պահեստի դռները՝ զինվելու համար, տեսել են, որ այն լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով ու զինամթերքով։

Սա, եթե հաստատվի, կարող է լինել պարտության պատճառներից մեկը, պետք է հասկանանք, թե ինչու է այդպես տեղի ունեցել։ Ես պետք է վստահ լինեմ մի բանում, որ պահեստը լիքն է եղել եւ մարդկանց զենք չեն տվել։ Այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը պետք է հայտնի դառնա։

Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, կան տասնյակ վկայություններ, որ բարձրաստիճան մարդիկ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքից հավաքել են փողոցի լուսավորությունը եւ տարել են։

Հնչում են կոնկրետ անուններ, կարող է՝ սուտ են ասում, չգիտեմ, պետք է պարզաբանվի, կան մարդիկ, որ կապ ունեն ընդդիմության հետ։ Նախընտրական քարոզարշավը առիթ է, որ կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները ներկայացնեն, ժողովուրդն էլ գնահատի», ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Leave a Reply