Փաշինյանը Պետք Է Հեռանա. Ահա Այն Մարդկանց Անունները, Ովքեր Կարող Են Ժամանակավոր Վարչապետ Լինել… Արտյոմ Երկանյանի Առաջարկությունը

Հետաքրքիր

Արտյոմ Երկանյանը իր էջում գրում է. Չեմ հասկանում, ինչո՞ւ չի դիտարկվում ճգ նաժամի հանգո ւցալուծման փոխզիջումային տարբերակ: Իրականությունը այն է, որ հասարակության զգալի մասը կողմ չէ ո՛չ Փաշինյանի նախաձեռնությանը, ո՛չ էլ ընդդիմության ծրագրին: Բայց կողմերի ներկայացված լուծումները հնարավոր է համադրել եւ վերցնել դրանցից ռացիոնալը: Միանշանակ է ու անվիճելի, որ Փաշինյանը պետք է հեռանա: Բայց նաև ակնհայտ է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն

ունեցող քաղաքական ու ժը պարտավոր չէ վարչապետ նշանակել ընդդիմության առաջնորդին: Եվ եթե անգամ նշանակի, միամտություն կլինի հուսալ, որ նրա ղեկավարած կաբինետը կկարողանա մեկ տարի շարունակ արդյունավետ աշխատել խորհրդարանական մեծամասնության անխուսափելի սաբ ոտաժի պայմաներում: Ուստի արտահերթ ընտրությունները հետաձգել չի կարելի: Փոխզիջումը

հնարավոր է փնտրել հետևյալ լու ծման մեջ: Փաշինյանի հրաժարականից հետո ոչ թե մեկ տարով, այլ ընդամենը 2 ամսով վարչապետ է նշանակվում ոչ թե ընդդիմության թեկնածուն, այլ հեղինակություն ունեցող չեզոք անկուսակցական մի գործիչ, որը, առաջնորդելով տեխն ոկրատներից ձևավորված իր նոր կաբինետը, կերաշխավորի ազատ ընտրությունների անցկացումը: Կառավարության ծրագիրը խորհրդարանի կողմից մեր ժելուց հետո Սահմանադրության պահանջին համաձայն կնշանակվեն արդեն արտահերթ

ընտրություններ: Համաձայն չեմ, որ Հայաստանում չկա մարդ, ով կկարողանար ժամանակավոր վարչապետի դերում ընդունելի լինել իշխանամետ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար: Ինձնից միշտ անուններ են պահանջում: Խնդրեմ, ասեմ մի քանիսը՝ Արման Թաթոյան, Արտակ Զեյնալյան, Արմեն Դարբինյան, Լարիսա Ալավերդյան, Թեվան Պողոսյան, Վարդան Թողանյան, Ռուբեն Վարդանյան… Եկե՛ք մտածենք: Գուցե իսկապե՞ս սա է միակ լուծումը:

Աղբյուր

Leave a Reply